Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ ԿԱ, ՈՐ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԶՍՊՈՒՄ ԿԱՄ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։
Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպվումը։
Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։
ՌԴ-ն այս հարցում, բնականաբար ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։
Ինչպես նաև՝ ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։
ՀԳ. Այս օրերին Արցախում շատ ծանր իրավիճակների ականատեսն եմ եղել՝ դժվարություններ, հիասթափություն, անորոշություններ, սակայն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.