Արցախում պետք է ընդլայնել խաղաղապահ զորակազմի գործառույթներն ու մեխանիզմները
Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Այդ մասին իր տելեգրամ-ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը:
Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով:
Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը», - նշել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.