Последние новости

Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,16 տոկոսը

Արարատի մարզի Վեդի համայնքում այսօր կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովիից:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ