Последние новости

Աբրահամյան․ Դեռ ոչինչ չկա Քարագլխի տարբեր կետեր առաջացած ստորաբաժանումների մասին

Ըստ ՌԴ հաղորդագրության, ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխ գյուղից, բայց դեռ ոչինչ չկա տարբեր ուղղություններով Քարագլխի տարբեր կետեր առաջացած ստորաբաժանումների մասին։ Այս մասին ասվում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ադրբեջանցի զինծառայողները ներխուժել էին Փառուխ գյուղ, հետո շարունակել առաջանալ Քարագլխի ուղղությամբ։

Նրանց խնդիրը Փառուխում մնալը չի եղել, այլ դեպի Քարագլուխ, իսկ դրանից հետո ըստ իրադրության և բարենպաստ վիճակի։

Ըստ ՌԴ հաղորդագրության, ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխ գյուղից, բայց դեռ ոչինչ չկա տարբեր ուղղություններով Քարագլխի տարբեր կետեր առաջացած ստորաբաժանումների մասին։

Հույս ունենանք, որ բանակցությունների միջոցով հնարավորություն կլինի ելման դիրքեր վերադարձնել նաև Քարագլխի տարբեր ուղղություններով առաջացած ադրբեջանական ստորաբաժանումներին»,- գրել է նա:

 Ավելի վաղ ՌԴ Պն-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ադրբեջանական զինված կազմավորումները դուրս են եկել Փառուխ գյուղից, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ