ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտի շարունակվում է
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:
Ծանոթագրություն կցված քարտեզների.
Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:
2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 18:51
Армяно-американская журналистка Ана Каспарян в интервью с Такером Карлсоном на платформе Tucker Carlson Network, вышедшем 25 июля 2025 года, рассказала о войне 2020 года в Арцахе, этнической чистке армян со стороны Азербайджана, разрушении древних армянских церквей, роли Израиля в вооружении Азербайджана, Геноциде армян и выживании армянской диаспоры в Сирии, Ливане, Иране и США, сообщает Zartonk Media.
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".
-
2025-07-29 17:51
Бывший главнокомандующий ВСУ, а ныне посол Украины в Великобритании Валерий Залужный — предпочтительный кандидат на пост президента Украины, и на альпийском курорте фактически "прошли выборы нового президента", сообщает пресс-бюро Службы внешней разведки Российской Федерации.