Պաշտպան․ Այս ամենը մեկ նպատակ ուներ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու և առհասարկ այս գործով նման արդյունքի հասնելը ուներ միայն մեկ նպատակ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանն անմեղ է: Այսօր դատարանում բոլորը համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք վերջինիս մեղսագրվել են, ուղղակի ապօրինի են»,-ասաց նա:
Դրանից հետո դատարանի դահլիճից դուրս եկավ ինքը՝ Առուշ Առուշանյանը, և դրսում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Առուշ-Առուշ»:
Նշենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի խպաշտոն 5 տարի ժեմկետով: Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 10:38
Начиная с XVIII века, армяне активно участвовали в развитии российского военно-морского флота. Роль моряков-армян в развитии морского флота — одна из малоизвестных, но значительных страниц армянской истории, охватывающая как древние времена, так и современный период. А уж когда речь заходит об адмиралах, армянах по национальности, многие, не знакомые с историей Армении, часто недоумевают. У сегодняшней Армении нет выхода к морю и военно-морского флота, но ведь так было не всегда.
-
2025-07-28 10:17
К 120-летию рождения академика Андроника Иосифьяна Продолжение. Начало здесь. Между тем в жизни ученого наступил нелегкий период. В 1937 году его отец, в то время работавший директором школы, был арестован. Один из односельчан, «идейный комсомолец» написал на Гевонда Грикоровича донос, якобы, он читает детям в школе запрещенного тогда Чаренца. Разбираться не стали, тем более, что семья Овсепянов числилась в «классовых» и подверглась раскулачиванию в 1925-1927 годах.
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.