Տիգրան Խաչատրյան․ Կառավարության պարտքը 2021-ին հասցվել է 60. 3%
«Ի հաշիվ արտաքին աղբյուրների, մենք կարողացանք հաջողությամբ 750 մլն դոլար ծավալով միջոցներ տեղաբաշխել եվրատոմսերում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի՝ իր ղեկավարած գերատեսչության հատվածը:
Նրա խոսքով՝ այդ եվրաբոնդերն իրենց եկամտաբերության ցուցանիշով նախորդ բոլոր թողարկումների նկատմամբ զգալի բարձր ցուցանիշներով են եղել, տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով, 3.6% արժեկտրոնի եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3.875%:
Խոսելով արտաքին պարտքի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտություն են ունենալու առաջիկա տարիներին էլ ներգրավել փոխառու միջոցներ:
Ըստ նախարարի՝ 2020թ. կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 63.5%, իսկ 2021 թվականին այն հասցվել է 60.3%, որը թվային տեսքով 4 տրիլիոն 210 մլրդ դրամ է կամ 8 մլրդ 261 մլն ԱՄՆ դոլար:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կարևորվում են պետական, մասնավորապես՝ կառավարության պարտքի կառավարման հետ կապված հարցերը:
«Չենք պատրաստվում ու չենք կարծում, որ պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել: Պարտք պետք է վերցնել միայն, երբ դրա անհրաժեշտությունը հստակ է, և վերադարձման կարողություններն առկա են: Այսինքն՝ մենք միշտ մեր հնարավորությունները պետք է համադրենք այն պարտքի ներգրավման որոշումների հետ, որոնք վերաբերում են մեր ընթացիկ անելիքներին»,-հայտարարեց Խաչատրյանը և նշեց, որ այդպես էլ գործադիրում կայացնում են որոշումները։
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը 2021-2026 թվականների համար ընտրել է պարտքի կառավարման հստակ ռազմավարություն, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.
-
2025-07-24 07:08
Восемьдесят семь конгрессменов США (примерно 20% Палаты представителей) направили письмо в администрацию президента Дональда Трампа с призывом поддержать возвращение армян в Нагорный Карабах. Об этом сообщает Армянский Национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-24 07:04
Депутат парламентской фракции «Армения» Лилит Галстян прокомментировала статью, опубликованную в журнале Forbes.
-
2025-07-24 06:58
На основании представленного сообщения по факту разжигания национальной ненависти в отношении арцахцев судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян постановил возбудить уголовное производство. Об этом пишет адвокат Роман Ерицян.