Հայկական Լոբբին ԱՄՆ Կոնգրեսում թույլ չի տալիս նոր F-16 կործանիչներ Թուրքիային վաճառեն
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆժից նոր F-16 երի գնման մանրամասների մասին։
Թուրքական CNNturk–ի եթերում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական և հունական Լոբբին թույլ չեն տալիս Թուրքիային վաճառել արդիականացված F-16–ի Block 70 տարբերակները և արդիականացնել Թուրքիայում եղած F-16 երը։
Նա շեշտել է, որ այս հարցով կապի մեջ է ամերիկացի զինվորական վերնախավի հետ և կան դրական մոտեցնումներ, սակայն հարցն այս պահին Կոնգրեսում է որոշվելու։
Թուրքիան վճարել էր F-35 գերժամանակակից կործանիչներ ձեռք բերելու համար, սակայն ռուսական S-400–ների գնումից հետո ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել և արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։ Թուրքիան ցանկանում է, որ վճարված գումարով գոնե նոր F-16 կործանիչներ գնի և ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնի Թուրքիայում գտնվող իր կործանիչները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.