Պետդումա է ներկայացվել ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու մասին օրենքի նախագիծ
Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է հայրենակից ճանաչել բոլոր նրանց, ովքեր տիրապետում են ռուսերենին։ Փաստաթուղթը երկուշաբթի տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ-ը։
Բացատրական փաստաթղթերում նշվում է, որ «օրինագիծը վերացնում է «հայրենակից» հիմնական հասկացության անհիմն լայն մեկնաբանության թերությունները»։ Մասնավորապես, առաջարկվում է հայրենակից ճանաչել այն անձանց, ովքեր «ռուսերեն խոսում են և պատկանում են պատմականորեն Ռուսաստանի տարածքում բնակվող ժողովուրդներին», ինչպես նաև այն անձանց, որոնց անմիջական նախնիները ծնվել կամ ապրել են Ռուսաստանի Դաշնությունում»:
«Սրա հետ մեկտեղ, հաշվի է առնվում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 30 տարիների ընթացքում մեծացել է հայրենակիցների նոր սերունդ, որը չի ունեցել ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այս առումով «Հայրենակից» հասկացության սահմանումից հանվել է ԽՍՀՄ քաղաքացիության հետ կապը»,- ասվում է կից նյութերում։
Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել Ռուսաստանի տարածքում պատմականորեն ապրող ժողովուրդների ցանկը։ Մասնավորապես, ցուցակում ընդգրկված են բելառուս և ուկրաինացի ժողովուրդների ներկայացուցիչները, բնիկ փոքրաթիվ ժողովուրդները, տեղեկացնում է Factor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.