Последние новости

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար, ասվում է ԵԱՀԿ կայքում։

Վրաստանում նախարար Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։

Ադրբեջան այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ուղևորությունը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ