Последние новости

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով: Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ նիստը 15 րոպե ուշացումով է սկսվել, քանի որ ինքը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիվանդության պատճառով չի կարողացել ներկայանալ, ինչից հետո հայտարարություն և տեղեկանք ներկայացրեց՝ նշելով, որ եթե դատարանը հարկ համարի հրապարակել դրա տեքստը, ապա անի դա փակ դռների հետևում: Դատարանը չպնդեց, որպեսզի բովանդակությունը հրապարակվի։ Խուդոյանի խոսքով՝ նախնական տվյալներով, ՀՀ երկրորդ նախագահը մոտ 10 օր բուժման կարիք կունենա։

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ վերապատրաստման դասընթացների է մասնակցելու, ինչի կապակցությամբ նիստը տեղափոխեց ապրիլի 12-ին՝ ժամը 13։00, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ