Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի առաջարկին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի առաջարկին։
«Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցին, ապա ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով առաջինն էր, որը մեկ տարի առաջ առաջարկեց Հայաստանի հետ խաղաղության շուրջ պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրեց կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի համաձայնագիրը։
Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե որպես հերթական հանրային տեղեկատվական արշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է մեկնաբանության մեջ, հաղորդում է АПА-ն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.