ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին վերջ տալ Ալիևի ռազմատենչ գործողություններին
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները՝ նախագահ Ալիևի ռազմատենչ գործողություններին վերջ տալու և ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնե կրտսերը (NJ-06), Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը Դեյվիդ Գ. Վալադաոն և Ադամ Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Արցախում ադրբեջանական ագրեսիայի աճի մասին հաղորդումներից հետո.
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանական զորքերի տեղափոխումն Արցախի տարածք, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի և բնական գազի՝ որպես զենք օգտագործումը խաղաղ բնակչության համար ակնհայտորեն խախտում են 2020 թվականի հրադադարի պայմանագիրը և սպառնում են անմեղ մարդկանց կյանքին։
Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի այս ակնհայտ վտանգավոր օրինաչափության վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։
Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները՝ նախագահ Ալիևի ռազմատենչ գործողություններին վերջ տալու և ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.