ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, մինչդեռ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցով մենք մշտական կապի մեջ ենք Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ ՊՆ տեղեկագրերում։
Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար՝ հիմնվելով երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.