Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը։ Դրանում ներառվել են իրավաբանական գիտությունների թեկնածուներ Ա. Մանասյանը, Դ. Հակոբյանը, Ռ. Գրիգորյանը, Ա. Գեղամյանը և իրավագիտության մագիստրոս Լ. Հակոբյանը։
Հիշեցնենք` մինչ այս արդեն հաստատվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը, դրա նախագահը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, տեղակալը` միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Խորհրդի անդամների շարքում են նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
Խորհրդի կազմում են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ինչպես նաև արտախորհրադարանական «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներ։
Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական բարեփոխումների մարմինների աշխատանքներին։
ՀՀ հասարակական կազմակերպությունները խորհրդում ներկայացնում են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանն ու «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք նաև, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ ստեղծելու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 14:06
Глава иранской Организации по атомной энергии (ОАЭИ) Мохаммад Эслами распорядился запустить новый центр по обогащению урана в безопасном месте и заменить центрифуги на более современные. Об этом, как передает РИА Новости, говорится в совместном заявлении МИД и ОАЭИ Ирана.
-
2025-06-12 14:03
Пассажирский самолет разбился недалеко от аэропорта города Ахмедабад (провинция Гуджарат) на западе Индии, сообщает телеканал NDTV. Отмечается, что на борту находились 130 пассажиров.
-
2025-06-12 13:59
Дело 12 июня – яркий пример дискриминационного правосудия. До сих пор в отношении ни одного сотрудника полиции не было возбуждено публичное уголовное преследование. Вместо этого мирные протестующие месяцами находились под стражей. Об этом сегодня, 12 июня, в интервью Новости Армении - NEWS.am заявил адвокат Сергей Арутюнян, имея в виду столкновения, произошедшие во время акции протеста перед Национальным собранием ровно год назад, и судебные разбирательства по этому делу.
-
2025-06-12 13:56
Премьер-министр Армении Никол Пашинян призвал парламентскую оппозицию отчитаться о результатах работы Следственной комиссии по делу о возможных хищениях в Всеармянском фонде «Айастан».