Բասկ պատգամավոր․ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին
Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Արցախի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին:
«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.