Последние новости

ՈՐՏԵ՞Ղ Է ՀՀ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է NEWS. am-ը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. վերջին մի քանի օրվա ընթացքում սա ՀՀ ԱԳՆ արդեն 4-րդ թե 5-րդ հայտարարությունն է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ։ Ընդ որում, հայտարարությունները կոնկրետ են և «կծող»՝ դիվանագիտական գերատեսչության, հատկապես մեր ԱԳՆ-ի համար։ ԱԳՆ-ի բացառիկ էնտուզիազմը դժվար չէ նկատել նաև այլ հատկանիշներով։ Հավաքել են ռազմական կցորդներին և պատմել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Գերատեսչության ղեկավարն օպերատիվ կերպով խոսել է Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ադրբեջանական ագրեսիայի մասին: Ի լրումն այդ ամենի՝ պաշտոնական Երևանն ակտիվացել է նաև «արտաԱԳՆական» շփումներում։ Այսպես, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը համապատասխան նամակ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարիտա Սեդերֆելտին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչին, իսկ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի բնակչության դեմ թույլ տրված խախտումների առնչությամբ Ադրբեջանի դեմ անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու հարցով: Այս ամենը Արցախում վերջին սրացման կապակցությամբ հայկական կողմի քայլերի ու հայտարարությունների լոկ մի մասն է։ Ահավասիկ նայում ես և ուզում ուրախանալ, թե որքան համարժեք է հայկական կողմն արձագանքում տեղի ունեցող ամենին։ Բայց հետո հիշում ես, որ նույն կողմը՝ ի դեմս նույն այդ իշխանությունների, համանման իրավիճակներում նախկինում երբեք չի ցուցաբերել այդօրինակ ջերմեռանդության նշույլ անգամ, և ուրախությունդ հօդս է ցնդում։

Այս համատեքստում, իհարկե, արժեր հիշել 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանն ու մասնավորապես ԱԳՆ-ի և ընդհանրապես պաշտոնական Երևանի իներտությունը՝ ձեռնարկվող քայլերի, միջազգային հանրությանը հասցեագրված անհրաժեշտ հայտարարությունների առումով։ Սակայն տվյալ դեպքում, թերևս, տեղին կլինի ուշադրություն դարձնել հետպատերազմյան շրջանի իրադարձություններին։ Այն է՝ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և մինչ օրս գտնվում են զավթած դիրքերում: Ավելին, նույն Աղաջանյանը, որն այսօր զայրալից կոկորդ է պատռում, ժամանակին միանշանակ արձանագրեց, որ ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները բռնազավթել են հայկական տարածքի 41 քառակուսի կիլոմետր։ Պատկերն ամբողջացնելու համար դրան հավելենք Սյունիքի մարզի Սև լճի հարակից տարածքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը։ «Հիմա ինչ, մենք Սև ջրի էդ 30%-ի համար պատերա՞զմ ենք սկսելու»,- վրդովվում էր Փաշինյանը։ Ահա ուրեմն, առաջին հայացքից չափազանց տարօրինակ է թվում հայկական իշխանության իրարանցումը Արցախում ադրբեջանցիների ներխուժման շուրջ, այն խորապատկերին, երբ ներխուժումը Հայաստանի տարածք «կուլ տվեցին» ու լավ էլ մարսեցին։

Իրականում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ այս իշխանության ներկայիս աննախադեպ արձագանքը միանգամայն ակնհայտ դրդապատճառներ ունի։ Ողջ հարցը պատասխանատվության գոտին է։ Այսօր այդ գոտին, բնականաբար՝ նաև պատասխանատվությունը, ռուսական է։ Իսկ ադրբեջանցիների զավթած հայկական տարածքի 41 քառակուսի կիլոմետրը հայկական իշխանության անպատասխանատվության գոտին է։ Ըստ էության, հենց դա է տարբերությունը։ Թեպետ, ոչ միայն։

Այսօր Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման ծայրահեղ թեժացման խորապատկերին Մոսկվայի հասցեին ցանկացած կշտամբանք և դժգոհություն արևմտյան երկրների մայրաքաղաքներում հնչում է որպես «սրտի բալասան»: Ահա և փորձում են հայկական իշխանությունները խցկվել հակառուսական երգացանկ կատարող երգչախմբի շարքեր։ Առայժմ դա անում են կիսաձայն։ Սակայն... լոկ առայժմ։

Ասվածն ամենևին չի նշանակում, թե ռուս խաղաղապահներին հղելու հարցեր չկան։ Ամենևին. Արցախում իրենց առաքելության համար նրանք անմիջական պատասխանատվություն են կրում։ Բայց ինչի՞ համար է պատասխանատու հայկական իշխանությունը, որը թույլ տվեց բռնազավթել Հայաստանի ինքնիշխան տարածքը և առ այսօր համակերպվում է դրա հետ։ Որտե՞ղ է առհասարակ ՀՀ պատասխանատվության գոտին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ