Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Անվտանգության Խորհուրդ կոչված մարմինը, վարչապետ կոչվածի շուրթերով հերթական աղերսանքն, այն է՝ հերթական կապիտուլյացիային պատրաստ լինելը հղեց Ադրբեջանին։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ԱԺ նախագահ կոչված երևույթը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հաստատել է Հայաստանի ղեկավարության աղաչանք-պաղատանքը։ Պատկերացնում եմ, թե ներկաները ինչ արհամարհանքով են ծափահարել արժանապատվությունից զուրկ խեղճուկրակին։ Այսինքն, մենք պատրաստ ենք ցանկացած պայմանների, ցանկացած նվաստացման, պատրաստ ենք հրաժարվել Արցախից, պատրաստ ենք «Զանգեզուրյան միջանցքին», այն է՝ հանձնել Սյունիքը։ Սպասվելիք «խաղաղության պայմանագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է լինելու։
Այն ավելի խայտառակ փաստաթուղթ է լինելու, քան Ալեքսանդրապոլի, Կարսի, Մոսկվայի պայմանագրերը։ Եվ այս ամենը հանուն պետական անվտանգային գլխացավանքից ազատվելու, սեփական իշխանությունը հավերժացնելու, հարստանալու և վայելքների համար։
Եվ ի՞նչ․․․ Եվ ոչի՞նչ․․․Նորից ու նորից եմ կրկնում․ Սպասվելիք արհավիրքի պատասխանատուն միայն Արցախը դավադրաբար հանձնած իշխանությունը չի լինելու։ Պատասխանատու ենք լինելու բոլորս՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, բարձրաստիճան զինվորականությունը, մտավորականները և բոլոր, բոլորը»,- գրել է Իշխանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.
-
2025-06-16 19:47
Израильский удар по больнице в западном иранском городе Керманшах является нарушением международного права и военным преступлением. Как передает Арменпресс, об этом сообщил представитель МИД Ирана Эсмаил Багаи на платформе социальных сетей X.
-
2025-06-16 19:43
В Анкаре состоялась встреча заместителей министров иностранных дел Армении и Турции Ваана Костаняна и Беррис Экинджи.
-
2025-06-16 19:36
Израильская армия в понедельник нанесла новые удары по Ирану.