Последние новости

ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ աշխարհում մեկ շաբաթում 43 տոկոսով ավելացել է քովիդից մահացածների թիվը

Անցած շաբաթ ավելի քան 10 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 45 հազար մարդ մահացել է։ Մահվան ելքերի թիվը նախորդ յոթ օրերի համեմատ ավելացել է 43 տոկոսով, իսկ վարակումների թիվը նվազել է 14 տոկոսով, չորեքշաբթի գիշեր տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Մարտի 21-27-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը, նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է, սակայն այդ նույն ժամանակամիջոցում 43 տոկոսով ավելացել է մահերի թիվը, ինչը, ըստ երևույթին, կապված է Ամերիկայի (Չիլի և ԱՄՆ) տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան սահմանման փոփոխության և Հնդկաստանի ու Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի [տվյալների] հետահայաց ճշգրտման հետ։ Մեկ շաբաթում ԱՀԿ-ն ստացել է տեղեկություններ 10 805 132 մարդու վարակման մասին։ Գրանցվել է 45 711 մահվան դեպք։

Նախորդ շաբաթվա (մարտի 14-20) համեմատ վարակվածների թվի պակասում է գրանցվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում։ Դա հատկապես ցայտուն երևացել է Արևելյան Միջերկրածովում (մինուս 32 տոկոս), Աֆրիկայում (մինուս 29 տոկոս) և Արևմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 24 տոկոս)։ Եվրոպայում, որին բաժին է ընկնում աշխարհում մեկ շաբաթում վարակումների բոլոր նոր դեպքերի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել է 4 տոկոսով։ Մահացության աճ է գրանցվել Ամերիկայում (18 տոկոս) և Հարավարևելյան Ասիայում (11,6 տոկոս)։ Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում՝ հատկապես նկատելիորեն Աֆրիկայում (30 տոկոս), Արևելյան Միջերկրածովում (22 տոկոս) և Եվրոպայում (17 տոկոս)։

Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է մեկ շաբաթում վարակումների ամենամեծ թվի մասին՝ 2 442 195։ Նրան հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) և Իտալիան (503 935)։ Չիլիում գրանցվել է յոթ օրում մահացածների ամենամեծ թիվը (11 858)։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) և Կորեայի Հանրապետությունը (2 471)։

Մարտի 29-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել 481 756 671 վարակվածի և 6 127 981 մահացածի մասին։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 342 231-ով, մահվան դեպքերինը՝ 2 841-ով, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ