«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏՐՈՒԿԻ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն և ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, և որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, և Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար։
Բանն այն է, որ ՔՊ ղեկավարությունն է որոշում, թե որ պատգամավորն ուր գնա, ինչ խոսի, որ լրատվամիջոցին հարցազրույց տա, որին մերժի։ Փաշինյանն արգելել է բոլոր վտանգավորներին հարցազրույցներ տալ, հեռուստաեթերում երևալ։ Դա հատկապես վերաբերում է նորեկներին և կանանց գվարդիային։ Եվ ՔՊ-ական 71 հոգանոց խմբակցությունից միայն մի քանիսն ունեն լրագրողների հետ շփվելու իրավունք։ Սրանով էր պայմանավորված նաև փաշինյանական նոուհաուն՝ ԱԺ լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, որ չկարողանան մոտենալ ՔՊ-ական անմեղսունակ և քաղաքականապես տհաս պատգամավորներին, ցանկացած թեմայով հարց տալ և նրանց մտավոր կարողություններն ու պատրաստվածությունը հանրությանն ի ցույց դնել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.