Հայկական սուզանավեր` Սևանից Սև ծով, կամ լուրջ փորձագետների անլուրջ վերլուծությունները
Պարզվում է Հայաստանը Ռուսաստանին որպես ռազմական օգնություն ատոմային սուզանավեր է ուղարկել ու այն էլ` միանգամից Սևանա լճից։
Հայաստանցի քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը Twitter-ում կատակով գրել է. «Բարի լույս ժողովուրդ, բազմաթիվ վստահելի աղբյուրների համաձայն, Հայաստանը որոշել է իր ավիակիրներն ու ատոմային սուզանավերը Սևանից ուղարկել Սև ծով` ՌԴ–ին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար»։
Հայկական հումորի այս դրսևորմանը թերևս չէինք անդրադառնա, եթե այն համացանցում մեծ արձագանքի չարժանանար։
Բանն այն է, որ հայ վերլուծաբանի կատակով արված այս գրառումը միանգամայն լուրջ իր էջում վերահրապարակել է Ուկրաինայի պաշտպանության անկախ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար, պաշտպանական արդյունաբերության հարցերով փորձագետ Ելենա Տրեգուբը։
Նա ոչ միայն արտատպել է հրապարակումը, այլև միանգամայն լուրջ վերլուծել` գրելով, որ նույնիսկ ՆԱՏՕ–ն, Լեհաստանն ու ԱՄՆ–ն են վախենում Ուկրաինային ռազմական աջակցություն ցույց տալ, մինչդեռ Հայաստանը դա անում է միանգամայն բաց եղանակով ընդդեմ Ուկրաինայի։
Բայց Տիգրան Գրիգորյանն իր կատակը չհասկացած մեկնաբանին անպատասխան չի թողել։ Նա հրապարակել է Տրեգուբի գրառման լուսանկարն` իրեն հղումով ու ավելացրել. «Սա իսկապես զայրացուցիչ է: Հայկական բացառիկությունը նոր բարձունքների է հասել. Չի կարելի դա հանդուրժել։
Այն բանից հետո, երբ ուկրաինացի փորձագետի հայտարարությունը Սևանի սուզանավերի ու ավիակիրների մասին սկսել է տարածվել ոչ միայն Twitter-ում, այլև այլ սոցկայքերում` ամենատարբեր քննադատությունների ու սրամիտ կատակների առիթ դառնալով, Ելենա Տրեգուբն այն հեռացրել է իր էջից։ Բայց, ինչպես ասում են, արդեն ուշ էր` «սքրիշոթն» արված էր։
Հայաստանցի հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պաշտպանական արդյունաբերության հարցերով փորձագետին խորհուրդ է տալիս լուրջ բաների մասին դատողություններ անելուց առաջ գոնե Wikipedia կարդալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.