Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը կվարի Առուշ Առուշանյանը
2022 թվականի ապրիլի 5-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը։ NEWS.am-ը համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում է, որ այն կվարի համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։
Դատարանն Առուշանյանն արդարացրել է մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.