Последние новости

Էլինար Վարդանյան. Մեր երկիրն իր պատմության ամենադժվար և դրամատիկ փուլերից մեկն է ապրում

Հայաստանն իր պատմության ամենադժվար և դրամատիկ փուլերից մեկն է ապրում։ Այս մասին մարտի 30-ին քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կենտրոնացնել Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի ռեսուրսները և անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ սպառնալիքների վերացման համար։

Նա նշեց, որ աշխարհը թևակոխել է անկայունության և լուրջ փոփոխությունների փուլ։ «Մեր տարածաշրջանում լարվածությունն անկանխատեսելի աճի միտում ունի, որի վառ օրինակը Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են։ Այս ֆոնին վերջին տարիներին պառակտում է նկատվում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում հասարակության մեջ, ինչը թուլացնում է դիմադրելու կարողությունը»,- հավելեց Վարդանյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ