Ուզբեկստանը և Թուրքիան հարաբերությունները բարձրացրել են համապարփակ գործընկերության մակարդակի
Ուզբեկստանի և Թուրքիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմավարական համագործակցության ուզբեկա-թուրքական խորհրդի բարձր մակարդակի նիստ են գումարել, որի ընթացքում որոշում են կայացրել երկկողմ հարաբերությունների կարգավիճակը բարձրացնել համապարփակ գործընկերության մակարդակի։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Միրզիյոևի մամուլի ծառայությունը։
«Նկատի ունենալով մեր երկրների միջև հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ մենք պայմանավորվել ենք դրանց կարգավիճակը բարձրացնել համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Միրզիյոևը՝ մեկնաբանելով բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ վերջին տարիներին երկկողմ առևտրի ծավալը ավելացել է 2,5 անգամ, հինգ անգամ ավելացել է համատեղ ձեռնարկությունների թիվը, 70 անգամ՝ թուրքական ներդրումների ծավալն Ուզբեկստանի տնտեսությունում։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նեղ կազմով բանակցությունների և խորհրդի նիստի ընթացքում կողմերը հանգամանալիորեն քննարկել են քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ ներդրումների, տրանսպորտի, տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության և մշակութային-հումանիտար փոխանակումների ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման համար առաջիկայում կմշակվի համատեղ ճանապարհային քարտեզ։
Բանակցությունների արդյունքների հիման վրա Միրզիյոևը և Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչպես նաև ինը միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.