Մեդինսկի․ Ուկրաինայի առաջարկները ներառում են ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին դրույթներ
Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանին փոխանցված Ուկրաինայի գրավոր առաջարկները ներառում են ՆԱՏՕ-ին միանալուց և միջուկային զենքից հրաժարվելու մասին դրույթներ։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երեկ Կիևի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ «Նրանք մեզ փոխանցեցին թղթի վրա գրված հնարավոր ապագա համաձայնագրի սկզբունքները, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում, Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի ամրագրում, միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման այլ զենքերից հրաժարում»,- ասել է նա։
Մեդինսկու խոսքով՝ Ուկրաինայի առաջարկները պարունակում են նաև արտասահմանյան ռազմաբազաների տեղակայման մերժում, ինչպես նաև պարտավորություն՝ միայն երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ զորավարժություններ անցկացնելու մասին։
«Երեկ առաջին անգամ ուկրաինական կողմը գրավոր արձանագրել է իր պատրաստակամությունը՝ կատարելու մի շարք կարևոր պայմաններ՝ ապագայում Ռուսաստանի հետ նորմալ և, հուսով եմ, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է Մեդինսկին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 12:15
В связи с так называемой национализацией Электросетей Армении (ЭСА) и решением Арбитражного института Торговой палаты Стокгольма, позиция правительства Армении, озвученная 23 июля, демонстрирует, что международные договоры, подписанные Арменией для защиты иностранных инвесторов, не будут исполняться, если они не устраивают главу правительства лично или политически, считает бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-07-25 12:12
Министерство культуры Арцаха сообщает, что по инициативе общественной организации «Агентство культуры и развития туризма Арцаха» и при финансовой поддержке посольства Королевства Нидерландов в Армении были воссозданы в цифровом виде коллекции следующих музеев:
-
2025-07-25 12:10
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян пишет:
-
2025-07-25 12:09
Одной из основных целей визита Никола Пашиняна в Россию стала проверка реакции Москвы как вокруг «Зангезурского коридора», так и внутриармянских процессов. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на провластные источники.