Միրզոյանը չի տիրապետել որևէ հստակ հետազոտության
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որևէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նման վիճարկելու հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։ Ու խնդրել հայտնել, թե ում կողմից և երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաև արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվեց, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։
Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։
Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որևէ հիմք նման վիճարկելու հայտարարություն անելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.