Последние новости

Սարգսյան. Քննարկումներ ունեցել ենք, ընդհանուր համաձայնության դեպքում գուցե Ավինյանին նշանակեմ փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Sputnik Արմենիայի»  հետ զրույցում ասել է, որ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու շուրջ քննարկումներ եղել են և չի բացառել, որ գուցե Ավինյանին նշանակի այդ պաշտոնում։

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, որ մամուլը քանիցս գրել է, որ Տիգրան Ավինյանին պատրաստվում են Երևանի ստվերային քաղաքապետ նշանակել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ