Անատոլի Բիբիլով. Հարավային Օսիան իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում կլինի
Հարավային Օսիան իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում կլինի։ Այս մասին ասվում է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի ուղերձում, որը հրապարակվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կայքում։
«Հարգելի հայրենակիցներ,
Հարավային Օսիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, ողջ աշխարհը շրջադարձային փուլ են ապրում։ Ռուսական աշխարհն այսօր պաշտպանում է նրանց շահերը, ովքեր հավատարիմ են իրեն, նրանց, ովքեր դեմ են նացիզմին, հարգում են համամարդկային արժեքները և միջազգային հանրության կողմից ընդունված հիմնարար իրավունքներն ու նորմերը,։
Նորագույն պատմության մեջ ռուսական աշխարհի առաջին վերածնունդը, այն բանի գիտակցումը, որ կա մի սահման, որը չի կարելի անցնել, տեղի ունեցավ հենց այստեղ՝ Հարավային Օսիայում 2008 թվականին, երբ Ռուսաստանը որոշեց պաշտպանել օս ժողովրդին և ճանաչել Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը, ինչի համար մենք միշտ երախտապարտ կլինենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և ժողովրդին։
Շնորհակալություն ձեզ, եղբայրներ և քույրեր։ Դա պատմական որոշում էր, որը Հարավային Օսիայի ժողովրդին տվեց խաղաղության երաշխիքներ և զարգացման հնարավորություններ։
Սակայն օս ժողովրդի՝ պառակտված ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը միավորումն է մեկ պետության շրջանակներում։ Այդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Մեր ժողովուրդը բազմիցս սահմանել է այս նպատակը, մենք հնարավորություն ունեցել ենք իրականություն դարձնելու մեր դարավոր երազանքը 2014 թվականին, երբ Ղրիմը վերադարձավ հայրենի նավահանգիստ։ Այն ժամանակ մենք բաց թողեցինք մեր հնարավորությունը, բայց չենք կարող թույլ տալ, որ դա կրկնվի:
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ճանապարհը։ Ժողովրդի ձգտումները։ Եվ մենք այս ճանապարհով ենք շարժվելու։ Առաջիկայում համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք։ Հարավային Օսիայի Հանրապետությունը իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում կլինի»,- ասվում է ուղերձում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".