Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանի և Հաջիևի բանակցությունները կայացել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ: Քննարկվել են ԵՄ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, քաղաքական իրավիճակը և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը:
Գրիգորյանն ու Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին։ Նախատեսվում է քննարկել նաև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.