Կառավարությունն կմերժի Մամիջանյանի՝ ԱԺ-ին վարչապետի և ԱԳ նախարարի հաշվետվություն ներկայացնելու նախագիծը
Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկա Մամիջանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
Ընդդիմադիր պատգամավորը առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանա-դրական օրենքը լրացնել նոր՝ 127.1-ին հոդվածով, որում ասվում է. «1. 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 20 օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչև դեկտեմբերի 1-ը և հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ»:
Մամիջանյանը, որպես հիմնավորում նշվել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կստեղծի հնարավորություն խորհրադարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես, մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունն ավելի լայն ծավալով:
Կառավարությունը գտել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումն նույնաբովանդակ կարգավորում է նախատեսում, ինչ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը, հետևաբար, կրկին նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:
«Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք զերծ մնալ նախագծի ընդունումից և օրենքը թողնել անփոփոխ»,-ասվում է օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.