Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը «Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի մասին» հռչակագիր են ստորագրել
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը «Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր են ստորագրել, որն ընդգծում է միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրման և կողմերի միջև համագործակցության ամրապնդման կարևոր դերը։
Փաստաթղթում նշվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կարևոր դերը Եվրոպայի և Ասիայի միջև մրցակցային տրանսպորտի զարգացման գործում և ուշադրություն է հատկացվում շինարարական աշխատանքների ավարտի կարևորությանը` երկաթուղու թողունակությունը բարելավելու համար: Հռչակագրում նշվում է նաև ենթակառուցվածքային ներդրումների զգալի անհրաժեշտությունը՝ այդ երթուղով տրանսպորտային գործառնությունների որակը բարելավելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).