Էրդողան․ Թուրքիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու բացատրել ենք դրա պատճառները», - ասել է նա:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել։
Էրդողանը նաև նշել է, որ նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարել այս շաբաթ, մտադիր է բարձրացնել նրանց հանդիպման կազմակերպման թեման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր քայլ է համարել Կիևյի ու Չեռնիգովի ուղղություններով ռազմական ակտիվությունը կրճատելու մասին Ռուսաստանի որոշումը:
«Կիևում ու Չեռնիգովում ռազմական գործողությունների զգալի կրճատման մասին Ռուսաստանի որոշումն իսկապես կարևոր քայլ է։ Ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ նրանք կարող են միասին հավաքվել, երբ համաձայնեցվի համաձայնագիրը։ Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է այդ քայլը։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կյանքի կկոչվեն», - ասել է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները կայացել են մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.