ՌԴ ՊՆ․ Կիևում 5 լաբորատորիա է գործ ունեցել ժանտախտի և սիբիրյան խոցի բակտերիաների հետ
Կիևում հինգ լաբորատորիաներ աշխատանքներ են տարել սիբիրյան խոցի, տուլարեմիայի, բրուցելոզի, խոլերայի, լեպտոսպիրոզի, խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների հետ։ Այս տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով՝ արդեն հաստատված փաստեր կան, որ այս լաբորատորիաներն աշխատանքները կատարել են Պենտագոնի պատվերով։
Կիրիլովը նշել է` ռուսական զինված ուժերի հատուկ գործողության կարևոր արդյունքը դարձել է Կիևի այդ հինգ բիոլաբորատորիաների գործունեության դադարեցումը, որոնցում աշխատանքներ են իրականացվել այդ բակտերիաների և վիրուսների հետ:
«Ուկրաինայի առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնում իրականացվել է միանգամից մի քանի UP նախագիծ՝ ֆինանսավորման ավելի քան 30 մլն դոլար ընդհանուր ծավալով», - ավելացրել է Կիրիլովը։
Նա ուշադրություն է հրավիրել այդ կենտրոնի էթիկայի կոմիտեի ղեկավարի` 2019 թվականի հունիսի 12-ին UP-8 նախագծի շրջանակում ստորագրած որոշման վրա։
«Փաստաթուղթը վկայում է մասնակիցների կյանքի և առողջության համար անհայտ վտանգ պարունակող հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաև փորձարկվողների ինքնությունը թաքցնելու մասին», - ասել է Կիրիլովը:
Նա չի բացառել, որ հետազոտության պաշտոնական ծրագիրը միայն «այսբերգի տեսանելի մասն է»։ Կիրիլովի խոսքով՝ գործնականում կամավորների վարակում է իրականացվել Կոնգո-Ղրիմյան տենդի վիրուսով, հանտավիրուսներով և լեպտոսպիրոզի հարուցիչով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.