ԴԱՆԻԼՈՎԻ ՍՑԵՆԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դատելով ամենից, Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովի վերջերս հնչեցրած հայտարարությունը՝ Ռուսաստանի համար նոր ռազմաճակատներ բացելու մասին, մասնավորապես՝ Արցախում, մտնում է իրականացման ակտիվ փուլ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, Արցախում ադրբեջանական զինուժի հերթական սադրանքի, ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի նրանց ներխուժման խորապատկերին, Դանիլովը հայտարարեց, որ նման գործողությունները կօգնեին Ուկրաինային, քանի որ երկրորդ ճակատ կբացեին ռուսական ԶՈւ-ի համար:
ԱՍՎԱԾԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ «Ուկրաինային շատ կօգներ, եթե այսօր Մոլդովան ու Վրաստանը սկսեին ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կողմից օկուպացված իրենց տարածքները վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց Դանիլովը: Այսպիսով հրապարակայնորեն ձևակերպվեց խնդիրը, որի առկայության մասին նախկինում կռահում էին շատերը: Այժմ, ըստ էության, Արցախի ուղղությամբ Ադրբեջանի բոլոր գործողություններն արդեն ակնհայտորեն տեղավորվում են Դանիլովի հայտարարության տրամաբանության մեջ։
Այս տրամաբանության մեջ է նաև այն հանգամանքը, որ Արցախում սրացման, այդ առնչությամբ Բաքվի և Մոսկվայի միջև տարաձայնությունների առաջացման խորապատկերին առաջին անգամ Ադրբեջան է այցելում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփփին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, իսկ բանակցությունների հիմնական թեմաներն են Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի համագործակցության ընդլայնումը պաշտպանության ոլորտում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, չլուծված հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև և խաղաղ գործընթացի վիճակը: Այդ թեմաների նույնիսկ թվարկման մեջ ակներև են Դանիլովի նախաձեռնության թեզերը։ Տապալել խաղաղ գործընթացը, խորացնել հայ-ադրբեջանական չլուծված խնդիրները, դիտարկել Արցախում տիրող իրավիճակը ուկրաինական ճգնաժամի համատեքստում և խոստանալ համագործակցության ընդլայնում պաշտպանության ոլորտում։ Ըստ էության, այսքանն է առաջին անգամ Բաքու այցելած բրիտանացի նախարարի ողջ առաքելությունը։ Առաքելություն, որը միտված է նախևառաջ բարձրացնելու լարվածության աստիճանը տարածաշրջանում և լրացուցիչ լուրջ խնդիրներ ստեղծելու ռուսական խաղաղապահ ուժերի համար:
Նույն տրամաբանության մեջ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ կառավարության նիստում, որի ընթացքում դժգոհությունների մի ամբողջ շարան հնչեց պաշտոնական Բաքվի հասցեին։ Իհարկե, դժգոհությունները հիմնավորված են։ Միայն թե առ այսօր Փաշինյանը նախընտրում էր լռության մատնել դրանք։ Ավելին, Երևանի կողմից համարժեք արձագանք չցուցաբերելով Բաքվի ագրեսիվ գործողություններին՝ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ անշեղորեն ձգտում է «խաղաղության դարաշրջանի» բացման գաղափարին և մտադիր չէ պատասխանել ադրբեջանական սադրանքներին՝ զինվելով «ամուր նյարդերով»։ Ուղիղն ասենք, այսօր դրանք այնքան էլ ամուր չեն թվում՝ դատելով կառավարության նիստում նրա վերջին ելույթից։ Ընդհանուր առմամբ Փաշինյանի հայտարարությունները դժվար թե կարելի է գնահատել որպես Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցման ձգտում։ Այստեղ ավելի շուտ նկատելի է դրանց (դիրքորոշումների) բևեռացումը։
Ամեն ինչ իսկապես գնում է նրան, որ Արցախում Ռուսաստանի համար բացվում է նոր թեժ ճակատ։ Թե ինչպես կարձագանքի դրան Մոսկվան. կշեղվի արդյոք ուկրաինական ուղղությունից, թե կնախընտրի ադրբեջանական սադրանքներին «թունդ նյարդեր» հակադրելու փաշինյանական մարտավարությունը, դժվար է ասել։ Թեպետ, փորձը ցույց է տալիս, որ Կրեմլի քայլերը հաճախ անսպասելի են լինում։ Ասենք, և դժվար թե Մոսկվայում, սկսելով հատուկ գործողությունն Ուկրաինայում, չեն կանխատեսել «դանիլովյան«» սցենարի հավանականությունը։ Սցենարն այդ, իհարկե, գայթակղիչ է շատերի համար։ Բայց հետևանքները կարող են անկանխատեսելի և չափազանց ցավոտ լինել նրանց համար, ում հասցեագրել է իր ուղերձն ուկրաինական ԱԱՊԽ-ի ղեկավարը։
Այստեղ պետք է ուշադրություն դարձնել ևս մեկ իրադարձության. Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հանրապետությունը իրավաբանական քայլեր կձեռնարկի ամենամոտ ժամանակներս ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար: Միանգամայն հավանական է, որ նման որոշում կայացնելու շարժառիթներից մեկը անմիջական ազդանշանն է Թբիլիսիին, որ մտքով անգամ չանցկացնի իրականացնել Դանիլովի գաղափարը։ Թերևս արժե, որ այդ իրադարձությունն ուշադրության առնեն և՛ Քիշնևում, և՛ Բաքվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.