Ռուսաստանն արգելում է Եվրամիության բարձրագույն ղեկավարության մուտքը երկրի տարածք
Ռուսաստանը, ի պատասխան հակառուսական պատժամիջոցների, ընդլայնում է ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելվում է, սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Եվրամիության զանգվածային միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան՝ միջազգային իրավունքի համար հիմնարար փոխադարձության սկզբունքի համաձայն, ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է Եվրամիության անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը մեր երկիր, համաձայն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» 1996 թ․ օգոստոսի 15-ի թիվ 114-ՖԶ դաշնային օրենքի, արգելվում է, հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։ Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ մի շարք եվրահանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության, որոնք հակառուսական քաղաքականություն են քարոզում: Պատասխան ռուսական սև ցուցակում ընդգրկված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատողներ, ովքեր անձամբ պատասխանատու են հակառուսական անօրինական պատժամիջոցների խթանման, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու և ռուսալեզու բնակչության իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար։
ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան նոտան փոխանցվել է Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։
Ռուսաստանը կշարունակի կոշտ և անշեղորեն պատասխանել Եվրամիության և նրա անդամ երկրների ցանկացած թշնամական գործողության: Եվրամիությունն իր գործողություններով ոչ միայն փակուղի է մտցնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև վտանգում է սեփական քաղաքացիների բարեկեցությունը և անվտանգությունը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:25
Обострение отношений между Россией и Азербайджаном привело к пониманию того, что Баку не является тем партнером, за которого себя выдавал. Об этом заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».