Դմիտրի Մեդվեդև․ Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին
Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին: Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հացահատիկի ամենամեծ արտադրողն է՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ միասին։ Իսկ վերջին տարիներին՝ ցորենի խոշորագույն արտահանողը։ «Այնպես ստացվեց, որ շատ երկրների պարենային անվտանգությունը կախված է մեր մատակարարումներից։ Ստացվում է, որ մեր պարենը մեր լուռ զենքն է։ Լուռ, բայց՝ ահարկու: Իսկ եթե ինչ-որ մեկը չգիտի կամ մոռացել է, ապա մեր գյուղմթերքի արտահանումը գերազանցում է իրական սպառազինության արտահանումը. այն անցյալ տարի ավելի քան 37 միլիարդ դոլար է կազմել:
Հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից մեր դեմ կիրառվող համընդհանուր պատժամիջոցները, նշեմ Ռուսաստանի պարենային անվտանգության հետ կապված մի քանի պարզ, բայց կարևոր կետ:
Առաջին. բազմազան ու համեղ ռուսական արտադրանքը բավական է մեր ներքին կարիքները լիովին բավարարելու համար։
Երկրորդ. սննդի մատակարարումների առաջնահերթությունը մեր ներքին շուկան է։ և գների վերահսկումը:
Ընդ որում, պետությունը կշարունակի մեծածավալ և համակարգված օգնությունը ֆերմերներին։
Երրորդ. սնունդ և բերք կմատակարարենք միայն մեր բարեկամներին (բարեբախտաբար, նրանք շատ են և ընդհանրապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չեն գտնվում): Մենք կվաճառենք ե՛ւ ռուբլով, ե՛ւ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնությամբ։
Չորրորդ. մենք մեր մթերքները ու գյուղմթերքը մեր թշնամիներին չենք մատակարարի: և մենք նրանցից ոչինչ չենք գնի (չնայած 2014-ից ոչինչ չենք գնել, իսկ ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ավելի ընդլայնել):
Ստացվում է, որ նախաճաշն ինքներս կուտենք: Ճաշը գուցե կկիսենք բարեկամների հետ: Իսկ ընթրիքը թշնամիներին չենք տա: Կդիմանան»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.