«ՔՊ»-ն ցանկանում է վարչապետին օժտել համյաքնապետերի պաշտոնակատարների նշանակման իրավունքով
2021թ. հոկտեմբեր-դեկտեմբերին 45 համայնքներում տեղի ունեցան ավագանիների ընտրություններ։ Ընտրություններից հետո, Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն, պետք է տեղի ունենային համայնքապետերի ընտրություններ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ մտցնելու հարցի քննարկման ժամանակ, մարտի 1-ին ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Մի շարք համայնքներում, ինչպես նշեց պատգամավորը, այդ գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվել է։ Դա բացասաբար է անդրադարձել, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է բացասաբար անդրադառնալ համայնքների նորմալ կենսագործունեության, ինչպես նաև բնակչության պահանջներին արձագանքելու գործընթացի վրա։
Այսպես, այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառով նոր ավագանու լիազորություններն ուժի մեջ մտնելու կամ նախորդի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման պահից սկսած՝ 20 օրվա ընթացքում չի հաջողվում Խորհրդի առաջին նիստը գումարել, հանրապետության վարչապետին կտրամադրվի իրավունք՝ նշանակելու համայնքապետի պաշտոնակատար, մինչև ընտրված համայնքապետի պաշտոնին անցնելը։ Այս ձևը նախատեսված է նաև նշված օրինագծի անցումային դրույթներում։
«Այս օրինագծի օպերատիվ ընդունումը թույլ կտա լուծել ընտրություններից հետո շարունակվող խնդիրները՝ կապված համայնքապետերի ընտրության հետ, ինչպես նաև բացառել նման մարտահրավերներն ապագայում»,- պարզաբանեց խորհրդարանականը։
Մասնավորապես, գոյություն ունեցող խնդիրների թվում նա նշեց Վանաձորում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.