Անդրանիկ Թևանյան. «Քաղպայմանագիրը» որոշել է երկիրը զավթել ներսից
Խորհրդարանական մեծամասնությունը՝ հանձին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, փորձ է անում երկիրը զավթել ներսից։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ապրիլի 1-ին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին փաստացի հասարակությանը հայտարարել է այն մասին, որ երկիրը պատերազմի շեմին է։
«Հայտարարվեց Հայաստանը և Արցախը զավթելու Ադրբեջանի մտադրության մասին։ Իսկ այսօր ներկայացվել է օրենքի մի նախագիծ զավթման մասին, բայց այս անգամ արդեն ներսից։ Ներկայացված օրենքի նախագիծը կոչված է, ըստ էության, վերացնել տեղական ինքնակառավարման մարմին հասկացությունը, այն դարձնել փաստացի նշանակովի։ Եվ եթե մինչև վերջ անկեղծ ու ազնիվ լինեին այս օրենքի նախաձեռնողները, ապա օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին կամ վանաձորցիներին քվեից զրկելու մասին օրենքի նախագիծ»։ Մեզ համար անընդունելի է այս մոտեցումը։ Եվ այս զավթողական քաղաքականությանը պետք է վերջ դրվի, ինչպես դրսից, այնպես էլ ներսից»,- ասաց Թևանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.