Սեյրան Օհանյան․ Ինչո՞ւ է ընդդիմությունը մերժել Փաշինյանին հանդիպելու առաջակը
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ խորհրդի նիստում փակ քննարկում ունենալու առաջարկին։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ավելի վաղ արած հայտարարությունը։
Բանն այն է, որ մինչ այդ ընդդիմությունը դեռ օրեր առաջ դիմել է ԱԳՆ` անվտանգությանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու համար, բայց հստակ պատասխան չի ստացել։
«Արարատ Միրզոյանն իր խոսքը չի կատարում ու չի ընդունել, որ մենք ծանոթանանք այդ փաստաթղթերին։ Ծանոթանանք, որից հետո մենք կառաջարկենք, թե ինչ ձևաչափով ՀՀ վարչապետը գա ԱԺ ու ներկայացնի իրավիճակը»,– ասաց Օհանյանը։
Ընդ որում, ըստ Օհանյանի, խոսքը ոչ թե ԱԺ խորհրդի կազմի, այլ ԱԺ բոլոր 107 պատգամավորների հետ վարչապետի հանդիպման մասին է։
Բացի այդ երեկ արդեն վարչապետի ելույթից հետո Օհանյանը նոր առաջարկ է արել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին` Փաշինյանի ներկայացրած ծանր իրավիճակը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու վերաբերյալ։ Ռուբինյանն էլ առաջարկել է հրավիրել վարչապետին, ինչին իրենք դեմ են եղել։
«Երեկ, լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, մտահոգությունները, նաև այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ մարտական գործողությունների, Ադրբեջանի կողմից սադրանքի, կարելի էր ենթադրել, որ մենք գտնվում ենք պատերազմից 5 պակաս վիճակում։ Ես ինքս նախաձեռնեցի ԱԺ խորհրդի նիստում քննարկել ստեղծված վիճակն ու որոշել` որն է խորհրդարանի դերը` այս իրավիճակում խորհրդարանական վերահսկողությոսւն իրականացնելու»,– ասաց Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շարունակում է պնդել, որ ընդդիմությանը իրավունք տրվի ծանոթանալ Արցախի ու ՀՀ անվտանգությանը վերաբերող բոլոր կարևոր փաստաթղթերին։
«1 տարի 3 ամիս է անցել 2020թ–ի պատերազմից, որևէ գերատեսչությունում չի ստեղծվել հանձնաժողով` քննելու պատերազմի պատճառներն ու հետևանքները, չի ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով քննելու իրավիճակն ու ուղղություն տալու, թե որոնք են մեր անվտանգության համակարգի հայեցակարգային մոտեցումները։ Մեր երկիրը հայ–թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։ Ցույց տվեք որևէ մեկի կողմից ընդունված որոշում, որ ինքը նշանակվել է բանագնաց։ Այսինքն` այս երկիրը բանավոր կերպով ձեռի հետ ոտի վրա են ղեկավարում»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.