«ՔՊ»-ը Փաշինյանին իրավունք է տվել համայնքապետերի ԺՊ-ներ նշանակել
Հայաստանի Ազգային ժողովի՝ ապրիլի մեկին կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանության են արժանացրել մի շարք փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է հանդես եկել 57 պատգամավոր: Մինչդեռ 3-ը «դեմ» են քվեարկել:
Օրինագիծն, ըստ էության, հավանության է արժանացրել միայն խորհրդարանական մեծամասնությունը: «Դեմ» է հանդես եկել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Միևնույն ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը:
Օրինագծի հեղինակներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նման շուտափույթ որոշումը մեկնաբանել է երկրի որոշ համայնքներում ստեղծված իրավիճակով: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ համայնքների կառավարման գործընթացը խախտվել է:
Մասնավորապես, նման խնդիր է ի հայտ եկել Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում:
«Անիշխանությունն այնտեղ տիրում է արդեն մի քանի ամիս, և հարցն իրավական լուծում չունի: Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է հետևյալը. համայնքի ավագների խորհրդի նոր նիստն անցկացնել պաշտոնավարման մեկնարկից հետո 20 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում խորհրդի լիազորությունների ժամկետը վաղաժամ կդադարեցվի, իսկ վարչապետը կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, մինչ համայնքի նորընտիր ղեկավարը կստանձնի իր պարտականությունները»,- մեկնաբանել է Հովակիմյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.