ԵՄ-ն և Չինաստանը «հակադիր տեսակետներ» են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ
Եվրամիությունը և Չինաստանն ուրբաթ կայացած առցանց գագաթնաժողովում «բացեիբաց և ազնվորեն փոխանակվել են հակադիր տեսակետներով» Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին գագաթնաժողովի ավարտին կայացած ասուլիսում խոստովանել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Այո՛, բաց և ազնիվ քննարկումը նշանակում է, որ մենք փոխանակվել ենք հակադիր տեսակետներով: Դա հակամարտություն չէ, դա պատերազմ է, և դա ոչ թե եվրոպական, այլ համաշխարհային խնդիր է»,- հայտարարել է նա:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն, իր հերթին, հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ դիրքորոշում է զբաղեցրել Չինաստանն Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների հարցով՝ հայտարարելով, որ «չի կարող հանդես գալ չինական կողմի ներկայացուցչի դերում»: Նա միայն ընդգծել է Բրյուսելի ակնկալիքները, որ Պեկինը, եթե չաջակցիպատժամիջոցներին, ապա գոնե չի օգնի դրանք շրջանցելուն»:
ԵՄ-ն Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում հրադադարի շուտափույթ հաստատմանը: Միշելն ընդգծել է, որ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «շարունակել աշխատել հանուն խաղաղության և անվտանգության»:
ԵՄ առաջնորդները Չինաստանին ուղղված մի շարք նախազգուշացումներ են հնչեցրել համատեղ ասուլիսում:
Միշելը, խոսելով Չինաստանի և Ռուսաստանի մերձեցման մասին, ընդգծել է, որ «ԵՄ-ին բաժին է ընկնում չինական արտադրանքի արտահանման 15 տոկոսը, իսկ Ռուսաստանին՝ միայն 1 տոկոսը»:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն, իր հերթին, նախազգուշացրել է Եվրոպայում Չինաստանի հնարավոր հեղինակազրկման մասին Ռուսաստանին աջակցելու պարագայում:
«ԵՄ ոչ մի քաղաքացի չի հասկանա, եթե Չինաստանը ռազմական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին: Չինաստանը պետք է ըմբռնի այդ դեպքում սպասվող հեղինակազրկման լուրջ վտանգները Եվրոպայում, որոնք կարող են ազդեցություն ունենալ բիզնեսի և ներդրումների վրա»:
Բացի այդ, ԵՄ-ն դադապարտել է Չինաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները երկրի տարբեր շրջաններում: «Մենք քննարկել ենք նաև հարցեր, որոնց շուրջ համամիտ չենք, այդ թվում՝ մեր մտահոգությունները Սինցզյանում և Տիբեթում փոքրամասնությունների հանդեպ Չինաստանի վերաբերմունքով, ինչպես նաև իրավապաշտպանների դեմ ճնշումների հարցով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.