Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-ից 4-ը` Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ լեգենդար «Արարատ» կոնյակն, աշխարհահռչակ Զուլալը, հայկական «Կարաս» ու «Արամե» գինիներն, ինչպես նաև համրահայտ «Զորահ»-ը՝ Bloomberg-ի վարկածով աշխարհի լավագույն 10 գինիներից մեկը:
Կներկայացվեն նաև բազմակի մրցանակակիրներ` ինչպիսիք են` «Կիլիկիա» գարեջուրը, «Ջերմուկ» և «Բժնի» հանքային ջրերն, ինչպես նաև «Նոյան Պրեմիում» հյութերը և քաղցրավենիքները: Հույն սպառողին առաջին անգամ կներկայացվեն «Արամաս» ու «Օշին» գինիները:
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներքո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.