Լուիջի դի Մայո․ Իտալիան տեղյակ է Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին
Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Նախարարը վերահաստատեց իր երկրի խորը համերաշխությունը հակամարտության բազմաթիվ զոհերին՝ ընդգծելով, որ Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը:
«Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծմանը՝ լուծում, որը երաշխավորում է խաղաղության և կայունության հեռանկարը կովկասյան ողջ տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ողջ Եվրոպայի համար»,- հայտարարեց Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:
Այս համատեքստում, ըստ Լուիջի դի Մայոյի, Իտալիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը:
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը արժեքավոր հնարավորություն է Բրյուսելի և Երևանի միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ պատճառով մենք աջակցում ենք այն հավակնոտ ֆինանսական միջոցառումներին, որոնք Եվրամիությունը առաջարկել է՝ խթանելու օրենքի գերակայությունը, բարեփոխումները և նպաստելու երկրում սոցիալ-տնտեսական աճին», - հավելեց Իտալիայի արտգործնախարարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.