Վահե Հակոբյան․ Մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին և սահմանին, և մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետև կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու գերբը: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Մենք ցանկանում ենք տագնապ բարձրացնել, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Այս կառավարությունը հստակ քայլերով մեղ դրան է տանում: Առանց Արցախի գոյություն չի ունենա նաև Հայաստանը»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ մեկնաբանելով ընդդիմադության հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա ապրիլի 5-ին:
Նա նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը:
«Վստահ եմ, որ իր ընդունած քաղաքականության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կվերադառնա՝ ժողովրդի մեջքի հետևում ևս մեկ փաստաթուղթ ստորագրելով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր և հաջորդ օրերին ընդդիմությունը տեղեկատվական ակցիաներ է իրականացնելու՝ կապված առաջիկա հանրահավաքի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.