Բաքուն հայտարարել է Երևանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին
Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաև Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Интерфакс-ը:
«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձևակերպվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրենց միջև սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաև զերծ մնան ուժի և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,- ասել է Հաջիևը:
«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է նա:
Հաջիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ևս սկսում է դիվանագիտական մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ: «Մենք աջակցում ենք այդ գործընթացին, սակայն միևնույն ժամանակ աջակցում ենք այդ գործընթացի երկու ուղղության՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման զուգահեռ և համաժամանակյա ընթացքին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.