Լիլիթ Գալստյան․ Վտանգված Արցախը վտանգված Հայաստանն է
Վտանգված Արցախը վտանգված Հայաստանն է: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
«Գրեթե երեք տարի շարունակ մենք նախազգուշացրել ենք հանրությանն այն մասին, որ Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, զիջելով Արցախը՝ մենք զիջում ենք Հայաստանը: Եվ Արցախ-Հայաստան ամբողջական, համախմբված անվտանգային համակարգը խաթարվել է: Իշխող քաղաքական կուսակցությունը, ըստ էության, դավաճանել է մեր ազգային շահերը: Ես նկատի ունեմ անվտանգության ողջ համակարգը, նկատի ունեմ ազգի ապագան, ես, մենք բոլորս նկատի ունենք մեր պետականության ապագան»,- ընդգծել է գործիչը:
Գալստյանի խոսքով՝ այս իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը պառակտման քաղաքականություն է, ազգի բզկտման քաղաքականություն, հրաժարման քաղաքականություն, քաղաքականություն, որը ոչ մի տեղ չի տանում և թուլացնում է մեր ազգային դիմակայությունը:
«և ըստ էության, 44-օրյա պատերազմը, որը դեռ այսօր էլ շարունակվում է, որը պարտադրել են մեր ճակատագրին, հայ ժողովրդին, դարձել է այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը: Մենք այսօր հասել ենք մի կետի, որտեղից հետդարձի ճանապարհ չկա: Խոսելով այդ կետի մասին՝ նկատի ունեմ բոլոր խորքային մարտահրավերները, սպառնալիքները, որոնք այս իշխանությունները չեն կարող կանխել»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հեշտությամբ են տանում այն հանգամանքը, որ մոտ 9 ամիս և ավելի Հայաստանի ինքնիշխան տարածքում խարխլվել է ինքնիշխանությունը:
«Հակառակորդը մի քանի հարյուր կիլոմետր ներխուժել է մեր հանրապետության տարածք: Նույնն այսօր տեղի է ունենում Արցախում»,- ընդգծել է Գալստյանը:
Նա նաև մեկնաբանել է Թուրքիայի հետ բանակցային գործընթացը:
«Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն ո՞րն է այդ հարաբերությունների գինը: Ինչո՞վ ենք փոխհատուցելու և ի՞նչ ենք տալու դրա դիմաց: Արդյո՞ք վտանգի չենք ենթարկում ինչպես Արցախն, այնպես էլ Հայաստանը… Թուրքիան ասում է, որ այդ բանակցությունների հիմքում նախապայմաններ չկան: Նույնը ասում են մեր իշխանությունները, սակայն մենք տեսնում ենք, որ դե-ֆակտո մեզանից վերցնում են այն ամենն, ինչ ուզում են. հրաժարում Ցեղասպանությունից, խոսվում է Մեղրիի «միջանցքի» մասին, խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն իրականում մենք հասկանում ենք, որ դրա տակ ոչ մի հաշվարկ չկա, նկատի ունեմ տնտեսական, բարոյական, սոցիալական, ժողովրդագրական: Մի խոսքով՝ այսօր Հայաստանն ու Արցախն ամբողջովին կանգնած են հայաջնջման ու պետականության կորստի վտանգի առաջ: Եվ քանի դեռ կան այս իշխանությունները, Հայաստանի կազմաքանդումը, պետականության կորուստը, հայերի բնաջնջումն Արցախում և Հայաստանի թրքացումն իրական սպառնալիքներ են հայ ժողովրդի համար»,- ասել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.