Իրանի ԱԳՆ․ Միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վերաբերյալ շուտով արդյունքների կհասնենք
Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վերաբերյալ, որի շուրջ բանակցություններ են ընթանում Վիեննայում, հնարավոր է շուտով արդյունքների հասնել, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:
«Մենք մոտ ենք Վիեննայի բանակցություններում համաձայնություններ հասնելուն, և մենք մեր առաջարկությունները ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք ամերիկյան կողմին, և այժմ գնդակը գտնվում է ԱՄՆ-ի դաշտում»,- ասել է նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում:
Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) 2015 թվականին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր են կնքել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս է եկել ԳՀՀԾ-ից և վերսկսել հակաիրանական պատժամիջոցները, ինչը Թեհրանին դրդել է աստիճանաբար հրաժարվել գործարքի որոշ պայմանների կատարումից: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը։
2021 թվականի ապրիլից Իրանն ու մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում բանակցություններ են սկսել այդ համաձայնագիրը վերականգնելու նպատակով, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.