Последние новости

Մեղադրանքներին ի պատասխան՝ ՌԴ-ն պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ

Ռուսաստանը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների սադրանքների պատճառով», հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Բուչայում ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի լույսի ներքո Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել երկուշաբթի՝ ապրիլի 4-ի կեսօրին»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, Մոսկվան «ջրի երես կհանի լկտի ուկրաինացի սադրիչներին և նրանց արևմտյան հովանավորներին» , տեղեկացնում է Mamul.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ