Последние новости

Թուրքիայում ՌԴ դեսպան․ Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին

Թուրքական «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաքումները Ուկրաինա ցավագին են ընկալվում ռուս հասարակության մեջ, «Айдынлык» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում թուրքական «Բայրաքթար»-ների մատակարարմանը Ուկրաինային։ Դե, ես լիովին ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ առաքումները ռուս հասարակության մեջ:

«Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն հասկացվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, դրա համար են դրանք գնվում։ Ի դեպ, նշեմ՝ մի երկիր, որը հավակնում է Թուրքիայի դաշնակիցը համարվել, սովորություն ունի մեծ քանակությամբ զենք փոխանցել նրանց, ում հետ կռվում են «մեհմեդները» (թուրք զինվորները), իսկ դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա», - շեշտել է դիվանագետը, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ