Վրաստանի արտգործնախարարն ազատվել է պաշտոնից
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։ Համապատասխան որոշումը երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում ճեպազրույցի ընթացքում հրապարակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Զալկալիանիին մեր երկրի և կառույցի զարգացման գործում ներդրած ավանդի համար«, - ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով` Վրաստանի ԱԳ նախարարը ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի բոլոր կարևոր հարցերում։
Վարչապետը նշել է, որ իրենց համար կարևոր էր ԱՄՆ-ում դեսպան նշանակել կադրային դիվանագետի, և այդ պատճառով ընտրությունը կանգ է առել նման մեծ փորձ ունեցող մարդու վրա: Քանի որ Թբիլիսին մտադիր է հետագայում ավելի զարգացնել և խորացնել իր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։
Զալկալիանիի տեղը կզբաղեցնի Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտգործնախարար էր նշանակվել է 2018 թվականի հունիսին: 2007 թվականին նրան շնորհվել էր արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարն է 2021 թվականի մարտից: Նա 40 տարեկան է։ Մինչև վերջերս Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան էր, իսկ մինչ այդ՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.